Loading Events

« All Events

  • This event has passed.

18 ՄԱՅԻՍԻ 2023թ. Իտալացի Տենոր Alessandro Safina-ն Երևանում

May 18, 2023 @ 8:00 PM - 10:00 PM

2023 թվականի մայիսի 18-ին Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի բեմում հանդես կգա իտալացի տենոր Alessandro Safina-ն՝ սիմֆոնիկ նվագախմբի ուղեկցությամբ։

 

Համերգին աշխարհահռչակ իտալացի տենորը կկատարի ինչպես նոր ստեղծագործություններ, այնպես էլ բոլորի կողմից սիրված հիթեր, որոնք մեծ ճանաչում են բերել արտիստին:
Alessandro Safina- ն երաժշտությամբ տարվել է դեռ մանկուց: 17 տարեկանում ընդունվել է Ֆլորենցիայի կոնսերվատորիա, իսկ մի քանի տարի անց մենակատարել է Եվրոպայի լավագույն երաժշտական թատրոններում ։

 

Alessandro Safina-ին աշխարհահռչակ են դարձրել յուրահատուկ ձայնը, բնատուր հմայքը և ստեղծագործական համարձակությունը:
Մեծ հաջողությունը Alessandro Safina-ին այցելել է Նիդերլանդներում: Insieme a te ալբոմի Luna սինգլը հոլանդական հիթ-շքերթի առաջին հորիզոնականում է մնացել 14 շաբաթ։ Ալբոմն այստեղ չորս անգամ դարձել է պլատինե և թողարկվել է ևս երեք տասնյակ երկրներում։ Ալեսանդրոն աշխարհին նվիրել է հիանալի զուգերգեր Սառա Բրայթմանի, Էլթոն Ջոնի, Յուան Մաքգրեգորի, Բարբարա Հենդրիքսի, Սումի Չոյի հետ։ Բացի այդ՝ նա նկարահանվում է կինոյում և մասնակցում ֆիլմերի սաունդթրեքերի ձայնագրմանը, որոնց թվում է Բազ Լուրմանի «Մուլեն Ռուժ»-ը

Venue

Կարեն Դեմիրճյանի անվան Մարզահամերգային համալիր
1 Tsitsernakaberd Park
Yerevan, Armenia
+ Google Map
Phone
+374 10 399955