
«Հոնկոնգ 2026՝ հնարավորություններ և համագործակցություն»

Անվճար բիզնես սեմինար Երևանում | «Հոնկոնգ 2026՝ հնարավորություններ և համագործակցություն»
Երևան քաղաքի առևտրաարդյունաբերական պալատը, Հոնկոնգի առևտրի զարգացման խորհրդի (HKTDC) հետ համագործակցությամբ, հրավիրում է մասնակցել անվճար բիզնես սեմինարի, որը կկայանա մարտի 17-ին Երևանում։
Սեմինարի ընթացքում դուք կծանոթանաք՝

Հոնկոնգի՝ որպես գլոբալ ֆինանսական և առևտրային կենտրոնի հնարավորություններին

HKTDC-ի միջազգային ցուցահանդեսներին և կոնֆերանսներին

աջակցման և ճանապարհածախսերի փոխհատուցման ծրագրերին

Հոնկոնգում ընկերություն հիմնելու և բիզնես ներկայություն ապահովելու գործնական քայլերին

Առաջնահերթ ոլորտներն են՝ գինի և կոնյակ, ազգային խոհանոցի ռեստորաններ, ոսկերչություն, լոգիստիկա, սթարթափներ, բժշկական սարքավորումներ և ապրանքներ և այլն։ Սեմինարի մասնակցությունը բաց է նաև բոլոր այն ընկերությունների համար, որոնք հետաքրքրված են միջազգային համագործակցությամբ, արտահանմամբ, ներկրմամբ և ներդրումային ծրագրերով:
Միացե՛ք և բացահայտեք նոր շուկաներ ու գործընկերություններ ձեր բիզնեսի համար։