Արհեստական բանականության գործնական կիրառումն օրթոդոնտիայում

Հարգելի բժիշկներ և կլինիկական օրդինատորներ, Հայաստանի Օրթոդոնտների ասոցիացիայի այս տարվա առաջին գիտապրակտիկ հավաքը`
« Արհեստական բանականության գործնական կիրառումն օրթոդոնտիայում» ` տեղի կունենա սույն թվականի մարտի 10-ին։

Գիտապրակտիկ հավաքի ընթացքում լսելու ենք հետաքրքիր զեկույցներ.

Զեկույց 1 ` « Արհեստական բանականության գործնական կիրառումը` ախտորոշման և էլայներներով բուժման պլանավորման ժամանակ » ։
Խոսնակ` բ.գ.թ., Երևանի պետական բժշկական համալսարանի «Մանկական ստոմատոլոգիայի և օրթոդոնտիայի» ամբիոնի դոցենտ, բժիշկ-օրթոդոնտ Միքայել Նալբանդյան


Զեկույց 2 ` Կլինիկական դեպքի քննարկում ։
Խոսնակ` բ. գ. դ. , Հայաստանի Օրթոդոնտների ասոցիացիայի նախագահ, ԵՊԲՀ Մանկական ստոմատոլոգիայի և օրթոդոնտիայի ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Հրանտ Տեր-Պողոսյան

Վայրը ` DoubleTree by Hilton հյուրանոց (Գրիգոր Լուսավորչի փողոց, 4/2 )
Օրը ` 10.03.2026
Սկիզբը` ժամը 18:30 -ին

Մասնակցության համար պետք է նախապես գրանցվել ` ՊԱՐՏԱԴԻՐ ։

Հարգելի անդամներ, խնդրում ենք, գրանցվելուց նշեք ձեր անուն ազգանունը, հեռախոսահամարը և էլեկտրոնային հասցեն ` գրանցումն ավելի արագ կազմակերպելու համար։ Խնդրում ենք նաև չանտեսել պարտադիր գրանցվելու պայմանը ։
Մասնակցությունն անվճար է միայն “Հայաստանի Օրթոդոնտների Ասոցիացիայի” այն անդամների համար, ովքեր վճարել են 2026 թվականի տարեկան անդամավճարները ։

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ ` գրանցումների վերջին օրը մարտի 9֊ն է ։
Գրանցման և մանրամասների համար ուղարկել հաղորդագրություն նշված հեռախոսահամարի Viber -ին կամ WhatsAppին ` 093-885-875 ( խնդրում ենք ՉԶԱՆԳԱՀԱՐԵԼ )։

Անդամ չհանդիսացող բժիշկների և կլինիկական օրդինատորների մասնակցությունը վճարովի է , արժեքը ` 10000 դրամ։

Հայաստանի Օրթոդոնտների Ասոցիացիային անդամակցության հայտ ուղարկելու համար գրեք մեր պաշտոնական էլեկտրոնային հասցեին `
[email protected]