Description
Garmin ընկերությունը հիմնադրվել է ԱՄՆ ում 1989 թ․ և սկսել է արտադրել որակյալ GPS սարքավորումներ։ Արտադրում է բարձրակարգ տեխնիկա, որը համապատասխանում է միջազգային չափանիշներին և կիրառվում է ինքնաթիռների, նավերի, ավտոմեքենաների մեջ։
Հանդիսանալով Ամերիկյան Garmin ընկերության բացառիկ դիստրիբյուտորը Հայաստանում՝ մենք մասնակցում և սատարում ենք տարբեր սպորտային միջոցառումների, մշտապես խրախուսելով սպորտը և առողջ ապրելակերպը Հայաստանում։
Garmin նաև ունի բազմաթիվ դյուրակիր GPS նավիգատորներ արշավների սիրահարների համար, իսկ որոշ մոդելներ համալրված են արբանյակային հաղորդիչով, որը աշխատում է Iridium համակարգով։
Այս ամենի հետ մեկտեղ Garmin-ը ստեղծեց նոր ճյուղ, որը դարձավ հիմնականը արդեն 8 տարի շարունակ, դա սմարթ ժամացույցների արտադրությունն է։ Garmin-ի խելացի ժամացույցները ունեն մի շարք առանձնահատկություններ, երկար աշխատանք մեկ լիցքավորումից, սպորտային բազում ծրագրեր, մարդու ակտիվության մոնիտորինգ։
