Բարելավեք Ձեր բիզնեսը

Բացահայտե՛ք մեր Գաղտնի Գործակալի ծառայությունը՝ ձեր բիզնեսը բարելավելու համար

ԳԱՂՏՆԻ ԳՈՐԾԱԿԱԼԸ ծառայություն է, որն օգտագործվում է բոլոր ոլորտների ընկերությունների կողմից՝ պարզելու մատուցվող ծառայության որակը, համապատասխանությունը ստանդարտներին, ապրանքների և ծառայությունների վերաբերյալ «կողքի աչքից» պատկերացում կազմելու համար: Մենք չենք տրամադրում միայն հավաքագրված տվյալներ, այլ աշխատում ենք ձեր թիմի հետ։ Մեկնաբանում ենք արդյունքները, նախանշում ընկերության առավելություններն ու թերությունները, պարզում ուժեղ և թույլ կողմերը, օգնելով բիզնեսին կատարելագործվել և բարելավվել։

Գաղտնի գործակալը չափազանց բազմակողմանի գործիք է, որը ոչ միայն բիզնեսի արդյունավետությունը տարբեր ուղիներով չափելու օբյեկտիվ միջոց է, այլ նաև տրամադրում է պատկերացում հաճախորդների փորձի և կարծիքների մասին, նաև առաջարկում լուծումներ առաջացած անհամապատասխանությունները լուծելու համար:

ՍԿՍԱԾ 25,000 ԴՐԱՄԻՑ

Իմանալ ավելին

Գաղտնի Գործակալ ծառայության մասին ավելին իմանալու համար դիմեք մեր մասնագետներին

Ինչպե՞ս է ծառայությունն աշխատում

Գաղտնի գործակալ ծառայության երեք հիմնական փուլերը

Պլանավորում

Առաջին քայլը մեր առեղծվածային ծառայությունների միջոցով ընկերությունը բարելավելուն նպատակաուղղված կետերը մատնանշելն է: Մեր թիմը կմշակի պլան, որի նպատակը կլինի պահանջվող խնդիրների գնահատումը, հաճախորդին կներկայացնի մանրամասները և կանցնի երկրորդ փուլ:

Իրականացում

Պլանի իրականացման փուլը ներառում է մեր առեղծվածային գործակալների այցելությունները , ովքեր մասնագիտացված կերպով լրացնում են գնահատման տվյալները և տալիս անհրաժեշտ ամբողջ ինֆորմացիա: Այս փուլը ներառում է նաև հաղորդակցման ուղիների գնահատում, ինչպիսիք են ՝ ուղիղ զանգերը, սոցիալական մեդիան, էլ. փոստը, կայքը, բջջային հավելվածը և այլն:

Հաշվետվություն

Վերջնական զեկույցը մանրամասն ներկայացնում է գաղտնի գործակալների և հաղորդակցության փորձագետների բոլոր բացահայտումների վերաբերյալ եզրահանգումները: Հաշվետվությամբ ներկայացվելու է ՝ բիզնեսի կատարողական լինելը , հաճախորդների փորձը և կարծիքները , ինչպես նաև լուծումներ ու առաջարկություններ թերությունները շտկելու և ընկերությունն ավելի լավը դարձնելու համար։

Դա միայն խանութների ոլորտի համար չէ

Մեր հաճախորդների փորձի գնահատումները կիրառվում են ոլորտների լայն շրջանակում

Ավտոմոբիլներ

Գաղտնի վարորդը կարող է գնահատել գնագոյացումը, սպասարկման ծառայությունները, վարձակալության/վարձույթի ծառայությունները, վերանորոգման ծառայությունները, վաճառքը, կառավարումը և շատ ավելին:

B2B

Գաղտնի հաճախորդը կարող է գնահատել ձեր կառավարման և վաճառքի թիմի հաղորդակցման հմտությունները և որակը B2B հանդիպումներում և այլն:

Հաղորդակցություն

Գաղտնի հաճախորդը կարող է գնահատել ձեր հաղորդակցության վրա հիմնված բիզնեսի գրեթե բոլոր ասպեկտները՝ հանդիպումից մինչև վերջնական արդյունք:

Կրթություն

Գաղտնի ուսանողները կամ աշակերտները կարող են հաճախել ձեր դպրոց, համալսարան կամ քոլեջ՝ գնահատելու կրթության որակը և ավելին:

Ժամանց

Գաղտնի հաճախորդը կարող է այցելել ձեր նշած հասցեն, գնահատել անձնակազմի վարքագիծը, մատուցվող ծառայությունները և դրանց որակը:

Ֆինանսական

Գաղտնի գործակալը կարող է գնահատել ձեր ֆինանսական հաստատության որակը ՝ սկսած հաճախորդների սպասարկումից, հաշիվների բացումից մինչև տեղեկատվության տրամադրում և ավելին:

Սնունդ և խմիչքներ

Գաղտնի ընթրողները կարող է այցելել ձեր ռեստորան, բար կամ սրճարան՝ գնահատելու անձնակազմի վարքագիծը, սննդի և սպասարկման որակը, սպասարկման արագությունը, միջավայրը, հիգիենան և ավելին:

Կառավարություն

Գաղտնի ռեզիդենտը կարող է գնահատել որակը կառավարական հաստատություններում՝ սկսած հաղորդակցությունից, սպասարկումից, հարցումներից մինչև արդյունքներ և լուծումներ:

Առողջապահություն

Գաղտնի հիվանդները կարող են հաճախել հիվանդանոցներ, կլինիկաներ և բժշկական խանութներ՝ գնահատելու առողջապահական ծառայությունները, անձնակազմի վարքագիծը, շտապ օգնության արձագանքները և ավելին:

Հյուրընկալություն

Գաղտնի հյուրերը կարող են այցելել ձեր հյուրանոց, հյուրատուն, հանրակացարան կամ հանգստավայր՝ գնահատելու ամեն ինչ՝ գրանցումից մինչև հանգստի ավարտ:

Մանրածախ խանութներ

Գաղտնի գնորդը կայցելի ձեր խանութ կամ գնումներ կկատարի առցանց վեբ/հավելվածի կամ սոցիալական մեդիայի միջոցով` գնահատելու ընդհանուր գնումներից ստացված փորձը , սպասարկման որակն ու անձնակազմի պրոֆեսիոնալությունը:

Ծառայություններ

Գաղտնի հաճախորդը կայցելի կամ կապ հաստատի ձեզ հետ ՝ որևէ ծառայության մատուցման պահանջով և կգնահատի ամեն ինչ՝ սկսած հաղորդակցությունից, սպասարկման որակից, հաճախորդների գոհունակությունից և ավելին:

Զբոսաշրջություն

Գաղտնի զբոսաշրջիկը կարող է մասնակցել Հայաստանում իրականացվող տարբեր տուրերի և էքսկուրսիաների ու գնահատել մատուցվող ծառայությունների որակը:

Տրանսպորտ

Գաղտնի ուղևորները կարող են օգտվել ավտոբուսից, տաքսուց, գնացքից, մետրոյից և զեկուցել իրենց ընդհանուր գնահատականի և տպավորությունների մասին:

Կոմունալ ծառայություններ

Գաղտնի քաղաքացին կգնահատի տարբեր կոմունալ ընկերությունների սպասարկումը, վարվելակերպը , առաջացած խնդիրները լուծելու կարողությունը և ավելին:

Գնահատման ալիքներ

Մեր մասնագետների թիմը կգնահատի փոխազդեցությունները հետևյալ ալիքներով

Հանդիպում

Գաղտնի գործակալի կայցելի ցանկացած վայր,որտեղ կիրականացվի գնահատում՝ հիմնվելով նախապես ծրագրված նպատակների վրա:

Հեռախոսազանգ

Գաղտնի գործակալը կզանգահարի ձեզ հասկանալու և քննարկելու, արդյոք պատասխանների բովանդակությունն ու որակը համապատասխանում են ընկերության չափանիշներին:

Սոցիալական հարթակներ

Գաղտնի գործակալը հաղորդագրությունների միջոցով կտեղեկացնի ձեզ ընդհանուր պատկերը և արդյոք պատասխանների բովանդակությունը,արագությունը և որակը համապատասխանում են ընկերության չափանիշներին:

Կայք

Գաղտնի գործակալը արժեքավոր պատկերացում կտա ձեր կայքում ՝ գնումներ կատարելու և հաճախորդների սպասարկման,ինչպես նաև անձնակազմի հետ առցանց հաղորդակցության վերաբերյալ:

Բջջային հավելված

Գաղտնի գործակալը արժեքավոր պատկերացում կտա ձեր բջջային հավելվածի օգտագործման,դրա հարմարավետության,հաճախորդների սպասարկման, ինչպես նաև անձնակազմի հետ առցանց հաղորդակցության վերաբերյալ:

Էլ. փոստ

Գաղտնի գործակալը էլ. փոստով հարցումներ կկատարի կոնտակտային թիմին և կհետևի պատասխանների արագությանը, բովանդակությանը, ինչպես նաև հաճախորդների ամբողջական փորձին:

Գաղտնի Գործակալի Ծառայություն

Կապվեք մեզ հետ՝ պատվիրելու անհատականացված Գաղտնի Գործակալի Ծառայություն, որը համապատասխանում է ձեր պահանջներին